13:31  ,  15 հունվարի, 2015

Ռոնալդուն «Աթլետիկոյի» դեմ կխաղա ոսկեգույն խաղակոշիկներով (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի «Աթլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա ոսկեգույն խաղակոշիկներով, որը զարդարված է ադամանդե քարերով: Խաղակոշիկները ֆուտբոլիստը նվեր է ստացել հովանավորից «Ոսկե գնդակը» երրորդ անգամ ստանալու կապակցությամբ:

«Իմ հատուկ խաղակոշիկները «Աթլետիկոյի» հետ խաղի համար: Մենք պետք է ցուցադրենք մեր առավելագույն ուժը»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Ռոնալդուն:

«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում