13:31 15 հունվարի, 2015Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի «Աթլետիկոյի» հետ պատասխան հանդիպմանը խաղադաշտ դուրս կգա ոսկեգույն խաղակոշիկներով, որը զարդարված է ադամանդե քարերով: Խաղակոշիկները ֆուտբոլիստը նվեր է ստացել հովանավորից «Ոսկե գնդակը» երրորդ անգամ ստանալու կապակցությամբ:
«Իմ հատուկ խաղակոշիկները «Աթլետիկոյի» հետ խաղի համար: Մենք պետք է ցուցադրենք մեր առավելագույն ուժը»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Ռոնալդուն:
«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.