12:40  ,  10 հունվարի, 2015

«Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, տեղեկացնում է Football Italia-ն:

Իտալիայի չեմպիոնը ցանկանում էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ստամբուլի «Գալաթասարայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին, սակայն իտալացները համաձայնության չեն եկել թուրքական ակումբի հետ: Այժմ «Յուվենտուսը» դիտարկում է այլ տարբերակներ: Այդուհանդերձ, իտալացի վերլուծաբանները Մխիթարյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը գնահատում են ցածր:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսը» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով