Ես միշտ շարունակելու եմ պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, մինչեւ չնվաճեմ այդ տիտղոսը, ասել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը։
«Վերջին շրջանում ոչ ոքի արդյունքով պարտիաները շատ էին: Այժմ փորձում եմ վատ խաղերից հետո վերջին մրցաշարերի ռիթմի մեջ մտնել։ Իմ ամբողջ ժամանակը շախմատը խլում է:
Բացի շախմատ խաղալուց շատ եմ սիրում պարել: Վերջերս հարսնացուս մասնակցեց պարային հաղորդման, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ նման մի հաղորդաշարի մասնակցել, բայց ժամանակս չի բավարարում: Երեւի չեմ մասնակցի, բայց հաճախ եմ պարում, շատ եմ սիրում պարել բարձր երաժշտության տակ: Պարում եմ եւ դասեր վերցնում Արիանայից»,- ասաց Լեւոն Արոնյանը:
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դեկտեմբերի 20-ին Երեւանի շախմատի տանը ներառական եւ միջնակարգ կրթություն ստացող 25 երեխա շախմատ խաղաց գրոսմայստերի հետ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի