15:56 20 դեկտեմբերի, 2014Ես միշտ շարունակելու եմ պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, մինչեւ չնվաճեմ այդ տիտղոսը, ասել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը։
«Վերջին շրջանում ոչ ոքի արդյունքով պարտիաները շատ էին: Այժմ փորձում եմ վատ խաղերից հետո վերջին մրցաշարերի ռիթմի մեջ մտնել։ Իմ ամբողջ ժամանակը շախմատը խլում է:
Բացի շախմատ խաղալուց շատ եմ սիրում պարել: Վերջերս հարսնացուս մասնակցեց պարային հաղորդման, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ նման մի հաղորդաշարի մասնակցել, բայց ժամանակս չի բավարարում: Երեւի չեմ մասնակցի, բայց հաճախ եմ պարում, շատ եմ սիրում պարել բարձր երաժշտության տակ: Պարում եմ եւ դասեր վերցնում Արիանայից»,- ասաց Լեւոն Արոնյանը:
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դեկտեմբերի 20-ին Երեւանի շախմատի տանը ներառական եւ միջնակարգ կրթություն ստացող 25 երեխա շախմատ խաղաց գրոսմայստերի հետ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.