Յուրաքանչյուր հայ մարզիկ ինքը պետք է մտածի, որոշի, խորը վերլուծի՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու մասին: Ես ինքս մինչ օրս չեմ կարողանում վերջանական պատասխանել, ես կմասնակցեմ երբեւէ, թե ոչ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երեւանի շախմատի տանը ասաց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը՝ մեկնաբանելով Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը:
«Վերջերս հայկական սպորտում անընդհատ քննարկվում է հարեւան երկրում, մասնավորապես Բաքվում կայանալիք մրցաշարերում Հայաստանի մասնակցության հարցը: Սա շատ բարդ եւ ցավոտ հարց է: Ես ինքս մտադրություն ունեմ մասնակցել, բայց դա շատ երկար, խորը մտածելու հարց է: Պետք է մտածենք՝ ինչպես անել: Նախկինում միշտ դեմ էի Ադրբեջանում որեւէ մրցաշարի մասնակցելու, բայց ժամանակի ընթացքում մտադրությունս փոխվեց: Հիմա հստակ չեմ կարող ասել, որ կմասնակցեմ, կխաղամ: Բայց մտադրությունս փոխել եմ եւ չեմ ասի՝ չեմ մասնակցելու: Գուցե դա ինչ-որ քրիստոնեական մի ուժ է՝ դանակի դեմ պետք է փորձենք խաղաղությամբ հաղթանակի հասնել: Սա է իմ մոտեցումը: Գիտեմ, որ մեր մյուս մարզաձեւերի մարզիկները եւս պատրաստվում են Եվրոպական խաղերին: Դեռեւս Հայաստանը վերջնական պատասխան չի տվել: Շատ դժվար հարց է, ամեն մարզիկ ինքը պետք է որոշի՝ մասնակցել, թե ոչ: Ես շատ եմ մտածել՝ կմասնակցեմ երբեւէ, թե ոչ, բայց մինչեւ վերջ էլ դեռ պատասխան չունեմ»,- ասաց Լեւոն Արոնյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի