13:55 20 դեկտեմբերի, 2014Յուրաքանչյուր հայ մարզիկ ինքը պետք է մտածի, որոշի, խորը վերլուծի՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու մասին: Ես ինքս մինչ օրս չեմ կարողանում վերջանական պատասխանել, ես կմասնակցեմ երբեւէ, թե ոչ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երեւանի շախմատի տանը ասաց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը՝ մեկնաբանելով Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը:
«Վերջերս հայկական սպորտում անընդհատ քննարկվում է հարեւան երկրում, մասնավորապես Բաքվում կայանալիք մրցաշարերում Հայաստանի մասնակցության հարցը: Սա շատ բարդ եւ ցավոտ հարց է: Ես ինքս մտադրություն ունեմ մասնակցել, բայց դա շատ երկար, խորը մտածելու հարց է: Պետք է մտածենք՝ ինչպես անել: Նախկինում միշտ դեմ էի Ադրբեջանում որեւէ մրցաշարի մասնակցելու, բայց ժամանակի ընթացքում մտադրությունս փոխվեց: Հիմա հստակ չեմ կարող ասել, որ կմասնակցեմ, կխաղամ: Բայց մտադրությունս փոխել եմ եւ չեմ ասի՝ չեմ մասնակցելու: Գուցե դա ինչ-որ քրիստոնեական մի ուժ է՝ դանակի դեմ պետք է փորձենք խաղաղությամբ հաղթանակի հասնել: Սա է իմ մոտեցումը: Գիտեմ, որ մեր մյուս մարզաձեւերի մարզիկները եւս պատրաստվում են Եվրոպական խաղերին: Դեռեւս Հայաստանը վերջնական պատասխան չի տվել: Շատ դժվար հարց է, ամեն մարզիկ ինքը պետք է որոշի՝ մասնակցել, թե ոչ: Ես շատ եմ մտածել՝ կմասնակցեմ երբեւէ, թե ոչ, բայց մինչեւ վերջ էլ դեռ պատասխան չունեմ»,- ասաց Լեւոն Արոնյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.