18:46  ,  31 մայիսի, 2012

Եվրոպայի ուժեղագույն ակումբը կազմալուծվել է

Իսպանական «Ռոս Կասարես» բասկետբոլի ակումբը պատմության մեջ առաջին անգամ Եվրալիգայի չեմպիոն հռչակվելուց հետո հայտարարել է միջազգային մրցաշարերի եւ Իսպանիայի առաջնության մասնակցությունից հրաժարվելու մասին:

Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ «Ռոս Կասարեսը» որոշել է կենտրոնանալ մանկապատանեկան թիմերի զարգացման վրա:

Eurosport-ը հայտնում է, որ Վալենսիա քաղաքի թիմը խզել է պայմանագրերն առաջատար բասկետբոլիստներ Լեյա Պալաուի, Սիլվիա Դոմինգեսի, Էշեյա Մերֆիի, Յանա Վեսելայի, Էրիկա դե Սոուզայի եւ Սանչո Լուտլի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով