11:07  ,  31 մայիսի, 2012

NBA. «Մայամիի» երկրորդ հաղթանակը

NBA-ի կիսաեզրափակիչ շարքում «Մայամին» սեփական խաղահրապարակում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Բոստոնի» նկատմամբ: Երկրորդ խաղում Ֆլորիդայի թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 115:111:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր «Բոստոնի» պաշտպան Ռոդջոն Ռոնդոն, ով վաստակեց 44 միավոր: «Մայամիի» կազմում 34 միավոր հավաքեց Լեբրոն Ջեյմսը:

Կիսաեզրափակիչ շարքի երրորդ հանդիպումը կկայանա հունիսի 2-ին «Բոստոնի» խաղահրապարակում:

NBA. կիսաեզրափակիչ

«Մայամի» – «Բոստոն» - 115:111 (առաջին լրացուցիչ ժամանակում) (18:24, 28:29, 35:22, 18:24, 16:12)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով