Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի ֆրանսիական «Նանտը», հաղորդում է France Football-ը:
Մինչեւ այս 49-ամյա մասնագետն աշխատում էր Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Կլերմոն» ակումբում:
Ֆուտբոլային կարիերայի տարիներին Միշել Տեր-Զաքարյանը «Նանտի» կազմում խաղացել է 1980-1988թթ.: 2007-2008թթ. նաեւ գլխավորել է Նանտ քաղաքի թիմը:
Ֆրանսիայի երկրորդ լիգայի ավարտված առաջնությունում «Նանտը» 51 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը:
Միշել Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997թթ.:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի