09:25 31 մայիսի, 2012Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի ֆրանսիական «Նանտը», հաղորդում է France Football-ը:
Մինչեւ այս 49-ամյա մասնագետն աշխատում էր Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Կլերմոն» ակումբում:
Ֆուտբոլային կարիերայի տարիներին Միշել Տեր-Զաքարյանը «Նանտի» կազմում խաղացել է 1980-1988թթ.: 2007-2008թթ. նաեւ գլխավորել է Նանտ քաղաքի թիմը:
Ֆրանսիայի երկրորդ լիգայի ավարտված առաջնությունում «Նանտը» 51 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը:
Միշել Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997թթ.:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.