12:01  ,  30 մայիսի, 2012

Սուրեն Մկրտչյան. Մարկոսը լիովին արդարացրեց սպասելիքները

Կրասնոդարի Կուբանի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի խաղի վերաբերյալ:

«Մարկոսը լիովին արդարացրեց մեր սպասելիքները: Մինչեւ «Կուբան» տեղափոխվելը մենք երկար տարիներ հետեւել էինք Մարկոսի խաղին, եւ չէինք կասկածում նրա բարձր կարգի վրա: Հայաստանից Ուկրաինա տեղափոխվելով՝ Պիզելին շատ հեշտ հարմարվեց նոր թիմին՝ առաջատարների հետ խաղերում ցուցադրելով հիանալի ֆուտբոլ: Հաճելի է նշել, որ Կարսնոդարում եւս Մարկոսը շատ հեշտ հարմարվեց»,- Սուրեն Մկրտչյանի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Ռուսաստանի ավարտված առաջնությունում 30-ամյա Մարկոսը «Կուբանի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում