Մայիսի 30-ին «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում 120:111 հաշվով պարտության մատնեց «Օկլահոմային»՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը NBA-ի կիսաեզրափակիչ շարքում:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Սան Անտոնիոյի» ֆրանսիացի պաշտպան Տոնի Պարկերն էր՝ 34 միավոր: «Օկլահոմայի» առաջտար Քեւին Դյուրանտը վաստակեց 31 միավոր:
Կիսաեզրափակիչ շարքի երրորդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին «Սան Անտոնիոյի» խաղահրապարակում:
NBA. կիսաեզրափակիչ
«Սան Անտոնիո» - «Օկլահոմա Սիթի» - 120:111 (28:22, 27:22, 37:32, 28:35)
Շարքի հաշիվը՝ 2:0.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում