Կատալոնական «Բարսելոնան» եւ Մախաչկալայի «Անժին» ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:
Կատալոնական ակումբը Սերբիայի հավաքականի 28-ամյա խաղացողին դիտարկում է որպես կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլին փոխարինող: «Բարսելոնան» «Չելսիին» խնդրել է ներկայացնել Իվանովիչի տրանսֆերային արժեքը, գրում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ սերբ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Մադրիդի «Ռեալը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում