17:18  ,  28 մայիսի, 2012

Ֆեդերերը խնդիրներ չունեցավ

Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայում ընթացող թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարում:

Առաջին շրջանում Ֆեդերերը երեք սեթերի արդյունքում առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Տոբիաս Կամկեի նկատմամբ՝ 6:2, 7:5, 6:3: Մրցախաղը տեւեց մեկ ժամ 57 րոպե:

Երկրորդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը կլինի Ադրիան Ունգուր (Ռումինիա) – Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) զույգի հաղթողը:

Ռոլան գարոս. առաջին շրջան

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Տոբիաս Կամկե (Գերմանիա) - 6:2, 7:5, 6:3 

Ֆլորան Սերա (Ֆրանսիա) – Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա, 15) - 5:0 (Լոպեսը հրաժարվել է)

Ֆրանկ Դանցեւիչ (Կանադա) - Մարտին Կլինզան (Սլովակիա) - 0:4 (Դանցեւիչը հրաժարվել է)

Անդրեաս Սեպի (Իտալիա, 22) – Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) - 6:3, 7:6, 7:6 

Բլաժ Կավչիչ (Սլովենիա) – Լեյթոն Հյուիտ (Ավստրալիա) - 7:6, 6:3, 6:7, 6:3

Մալեկ Ժազիրի (Թունիս) - Փիլիպ Պիտցշներ (Գերմանիա) - 6:3, 7:5, 7:6

Միխայիլ Կուկուշկին (Ղազախստան) – Էրնեստ Գուլբիս (Լատվիա) - 6:4, 7:6, 5:7, 2:6, 6:4

Կարոլ Բեկ (Սլովակիա) – Լուկաշ Կուբոտ (Լեհաստան) - 5:7, 2:6, 5:7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով