Ղազախստանի Ալմաթի քաղաքում նոյեմբերի 4-16-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է, կմասնակցի 75 երկրի 683 ծանրորդ: Հայաստանը կներկայանա 14 մարզիկներով՝ 8 տղամարդ, 6 աղջիկ:
Տղամարդկանց թիմ. Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Հակոբ Մկրտչյան, Արա Խաչատրյան (երկուսն էլ՝ 77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Հայկ Հակոբյան, Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ).
Կանանց թիմ. Էլեն Գրիգորյան (48 կգ), Աննա Գովելյան (53 կգ), Իզաբելլա Յայլյան, Քրիստինե Պետրոսյան (63 կգ), Մելինե Դալուզյան (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ):
Հայաստանի ազգային հավաքականը Ալմաթիում վերջին հավաքն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, որ ամբողջ թիմն արդեն Ղազախստանում է, կենտրոնացած մարզումներ են անցկացնում, նախապատրաստվում են առաջնությանը:
Ղազախստան մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականները հավաք են անցկացրել Ծաղկաձորում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում