09:17 30 հոկտեմբերի, 2014Ղազախստանի Ալմաթի քաղաքում նոյեմբերի 4-16-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է, կմասնակցի 75 երկրի 683 ծանրորդ: Հայաստանը կներկայանա 14 մարզիկներով՝ 8 տղամարդ, 6 աղջիկ:
Տղամարդկանց թիմ. Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Հակոբ Մկրտչյան, Արա Խաչատրյան (երկուսն էլ՝ 77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Հայկ Հակոբյան, Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ).
Կանանց թիմ. Էլեն Գրիգորյան (48 կգ), Աննա Գովելյան (53 կգ), Իզաբելլա Յայլյան, Քրիստինե Պետրոսյան (63 կգ), Մելինե Դալուզյան (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ):
Հայաստանի ազգային հավաքականը Ալմաթիում վերջին հավաքն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, որ ամբողջ թիմն արդեն Ղազախստանում է, կենտրոնացած մարզումներ են անցկացնում, նախապատրաստվում են առաջնությանը:
Ղազախստան մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականները հավաք են անցկացրել Ծաղկաձորում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.