09:17  ,  30 հոկտեմբերի, 2014

Ալմաթի. Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում նոյեմբերի 4-16-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է, կմասնակցի 75 երկրի 683 ծանրորդ: Հայաստանը կներկայանա 14 մարզիկներով՝ 8 տղամարդ, 6 աղջիկ:

Տղամարդկանց թիմ.  Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Հակոբ Մկրտչյան, Արա Խաչատրյան (երկուսն էլ՝ 77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Հայկ Հակոբյան, Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ).

Կանանց թիմ. Էլեն Գրիգորյան (48 կգ), Աննա Գովելյան (53 կգ), Իզաբելլա Յայլյան, Քրիստինե Պետրոսյան (63 կգ), Մելինե Դալուզյան (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ): 

Հայաստանի ազգային հավաքականը Ալմաթիում վերջին հավաքն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ: 

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, որ ամբողջ թիմն արդեն Ղազախստանում է, կենտրոնացած մարզումներ են անցկացնում, նախապատրաստվում են առաջնությանը:

Ղազախստան մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականները հավաք են անցկացրել Ծաղկաձորում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով