15:34  ,  29 հոկտեմբերի, 2014

«Ռեալի» առաջատարները չեն մեկնել Կատալոնիա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մի քանի առաջատարներին հանգստանալու հնարավորություն կտա Իսպանիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչի «Կորնելիայի» հետ խաղում, տեղեկացնում է Marca-ն:

Սեգունդա B-ի թիմի հետ խաղի համար «Ռեալի» հետ Կատալոնիա չեն մեկնել Կրիշտիանու Ռոնալդուն, Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Պեպեն, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը եւ վնասվածք ունեցողներ Գարեթ Բեյլը, Ֆաբիու Կոենտրաուն ու Խեսե Ռոդրիգեսը:

«Ռեալի» դարպասը Գավաթի խաղում կպաշտպանի Կեյլոր Նավասը: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով