15:34 29 հոկտեմբերի, 2014Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մի քանի առաջատարներին հանգստանալու հնարավորություն կտա Իսպանիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչի «Կորնելիայի» հետ խաղում, տեղեկացնում է Marca-ն:
Սեգունդա B-ի թիմի հետ խաղի համար «Ռեալի» հետ Կատալոնիա չեն մեկնել Կրիշտիանու Ռոնալդուն, Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Պեպեն, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը եւ վնասվածք ունեցողներ Գարեթ Բեյլը, Ֆաբիու Կոենտրաուն ու Խեսե Ռոդրիգեսը:
«Ռեալի» դարպասը Գավաթի խաղում կպաշտպանի Կեյլոր Նավասը: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.