WTA-ն ներկայացրել է Սինգապուրում ընթացող թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի օրվա լավագույն դրվագները:
Լավագույնն են ճանաչվել Ագնեշկա Ռադվանսկայի եւ Անա Իվանովիչի հարվածները:
«Սպիտակ» խմբում լեհ Ռադվանսկան 5:7, 7:6, 2:6 պարտվել է ռուս Մարիա Շարապովային, սակայն դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ կմրցի ռումինացի Սիմոնա Հալեպի հետ:
«Կարմիր» խմբում սերբ Իվանովիչը 7:6, 3:6, 6:3 հաշվով հաղթել է Սիմոնա Հալեպին, բայց դուրս մնացել պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում