Երեւանի «Միկան» ու «Ալաշկերտը» դուրս եկան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտը» «Նաիրի» ստադիոնում 4:3 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատին», իսկ «Միկան» Կապանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը:
Առաջին խաղերում «Միկան» ու «Ալաշկերտը» խփել էին 2-ական անպատասխան գոլ:
Կիսաեզրափակիչում «Միկան» կխաղա «Ուլիս» - «Բանանց» զույգի հաղթողի հետ, իսկ «Ալաշկերտը» կհանդիպի «Փյունիկ» - «Շիրակ» դիմակայության հաղթողին: Հայաստանի գործող գավաթակիրը Երեւանի «Փյունիկն» է։
Հայաստանի Գավաթ. քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
«Գանձասար» - «Միկա»՝ 0:3 (առաջին խաղ` 0:2)
Վարդգես Սաթումյան, 5, 30, Ալիկ Առաքելյան, 9
«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 4:3 (առաջին խաղ՝ 2:0)
Վահագն Մինասյան, 18, 85, Միհրան Մանասյան, 24, Արսեն Բալաբեկյան, 90+2 - Ռոբին դի Լաուրո, 21, 71, Բրայան դե լա Ֆուենտե, 38
Ֆոտո՝ «Միկայի» կայք
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում