15:56  ,  18 հոկտեմբերի, 2014

«Սելտայի» «Բալաիդոս» ստադիոնը հեղեղվել է

Տեւական առատ տեղումների հետեւանքով հեղեղվել է իսպանական «Սելտայի» «Բալաիդոս» ստադիոնը, հաղորդում է AS-ը: Վիգոյի թիմը հոկտեմբերի 19-ին Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի արտագնա հանդիպում կանցկացնի Բիլբաոյում: Մրցակիցը «Աթլետիկն» է:

Հաջորդ շաբաթ «Սելտան» պետք է ընդունի «Լեւանտեին»: Ակումբի ղեկավարությունը վստահեցրել է, որ մինչեւ հոկտեմբերի 24-ը ստադիոնը կբերվի պատշաճ վիճակի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում