Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի երեւանյան խաղից հետո Առաջին ալիքի եթերում կիսվել է տպավորություններով:
«Վերջում գոլ բաց թողեցինք, բայց կարելի է ասել, որ այս ոչ ոքին հավասար է հաղթանակի, քանի որ ունեինք կորուստներ: Կային նաեւ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես եկան խաղային պրակտիկայի պակասով: Կարծում եմ՝ լավ խաղ անցկացրինք, կատարեցինք մարզիչի ասածները: Մարզիչը լավ էր մոտիվացրել մեզ եւ ընտրել էր ուժեղ տակտիկա: Եթե անվրեպ իրացնեինք 11 մետրանոցը, ապա հաստատ կհաղթեինք այս խաղում»,- նշեց Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Արզումանյանի գոլի շնորհիվ մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն բաց թողեց հաղթանակը: Սերբերին պարտությունից փրկեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Զորան Տոշիչը: 83-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վրիպեց 11 մետրանոցից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի
18:33 , 8 սեպտեմբերի
18:07 , 8 սեպտեմբերի
17:39 , 8 սեպտեմբերի
17:02 , 8 սեպտեմբերի