22:05 11 հոկտեմբերի, 2014Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի երեւանյան խաղից հետո Առաջին ալիքի եթերում կիսվել է տպավորություններով:
«Վերջում գոլ բաց թողեցինք, բայց կարելի է ասել, որ այս ոչ ոքին հավասար է հաղթանակի, քանի որ ունեինք կորուստներ: Կային նաեւ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես եկան խաղային պրակտիկայի պակասով: Կարծում եմ՝ լավ խաղ անցկացրինք, կատարեցինք մարզիչի ասածները: Մարզիչը լավ էր մոտիվացրել մեզ եւ ընտրել էր ուժեղ տակտիկա: Եթե անվրեպ իրացնեինք 11 մետրանոցը, ապա հաստատ կհաղթեինք այս խաղում»,- նշեց Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Արզումանյանի գոլի շնորհիվ մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն բաց թողեց հաղթանակը: Սերբերին պարտությունից փրկեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Զորան Տոշիչը: 83-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վրիպեց 11 մետրանոցից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.