14:59  ,  7 հոկտեմբերի, 2014

Չինաստանի ամենահարուստ մարդը կդառնա «Աթլետիկոյի» բաժնետեր

Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Վան Ցզյանլին պայմանավորվել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ ակումբի 20 տոկոս բաժնեմասը գնելու հարցում, տեղեկացնում է Marca-ն:

Dalian Wanda Group ընկերության սեփականատերը համաձայնության է եկել «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի եւ ակումբի խորհրդական-կազմակերպիչ Միգել Անխել Խիլի հետ:

Forbes-ը Ցզյանլիի կարողությունը գնահատում է 16,2 միլիարդ դոլար եւ գործարարի շնորհիվ իսպանական ակումբը կմարի բոլոր պարտքերն ու կամրապնդի թիմի կազմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում