13:47  ,  4 հոկտեմբերի, 2014

Կոբե Բրայանտը պատրաստվում է մրցաշրջանի մեկնարկին

Ծնկի վնասվածքից հետո Կոբե Բրայանտը ակտիվ պատրաստվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության մեկնարկին: «Լոս Անջելես Լեյքերսի» 36-ամյա առաջատարը 10 ամսվա ընդմիջումից հետո այս շաբաթ սկսել է անցկացնել լիարժեք մարզումներ: Բասկետբոլիստը ձգտում է պատրաստ լինել նախամրցաշրջանային 8 ստուգողական հանդիպումներին: Նա ցանկանում է մասնակցել բոլոր խաղերին, հաղորդում է espn-ը: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 69-րդ մրցաշրջանը մեկնարկում է հոկտեմբերի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով