20:27  ,  27 սեպտեմբերի, 2014

«Ռոնալդո՛ւ, վերադարձիր տուն». «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատների պաստառը՝ «Ռեալի» խաղի ժամանակ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատներն ինքնաթիռով մեծ պաստառ ցուցադրեցին «Վիլյառեալի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղի ժամանակ:

Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հասցեագրված պաստառի վրա հետեւյալ տողերն էին. «Ռոնալդո՛ւ, վերադարձիր տուն», գրում է AS-ը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ինքնաթիռով պաստառ են ցուցադրում: Այդ կերպ նրանք նախորդ տարի պահանջել էին նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի հրաժարականը:

Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկել է 2003-2009-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում