00:25  ,  24 մայիսի, 2012

Դրոգբան մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին (ֆոտո)

Կոտ դ՛Իվուարի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան Սուինդոնում մասնակցել է 2012թ. ամառային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին, հաղորդում է The Sun-ը:

34-ամյա կոտդիվուարցուն տեսնելու համար փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ: Երկրպագուների մի մասի հագին եղել է «Չելսիի» մարզաշապիկ:

Հիշեցնենք, որ Դրոգբան հունիսին ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա լոնդոնյան ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում