16:52  ,  11 սեպտեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Օրվա լավագույն դրվագների հնգյակը

Իսպանիայում շարունակվող բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 10-ին կայացել էին Սերբիա – Բրազիլիա եւ Իսպանիա – Ֆրանսիա քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումները: Կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել սերբերը եւ ֆրանսիացիները։

Տեսանյութում ներկայացվում է օրվա լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգն են կազմել ամերիկացիները եւ լիտվացիները։

ԱԱ-2014, քառորդ եզրափակիչ 

Սերբիա – Բրազիլիա՝ 84:56 (21:17, 16:15, 29:12, 18:12)

Իսպանիա – Ֆրանսիա՝ 52:65 (15:15, 13:20, 15:7, 9:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով