15:58  ,  11 սեպտեմբերի, 2014

Tashkent Open. Մարգարիտա Գասպարյանը՝ զուգախաղի եզրափակիչում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել թենիսի Տաշքենդի մրցաշարի կանանց զուգախաղի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Գասպարյանը Ալեքսանդրա Պանովայի հետ 7:6, 6:2 հաշվով հաղթել է Իրանա-Կամելիու Բեգու (Ռումինիա) - Կարին Կնապ (Իտալիա) զույգին։

Եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն Ակգուլ Ամանմուրադովա (Ուզբեկստան)/ Կատերինա Բոնդարենկո (Ուկրաինա) - Ալեքսանդրա Կրունիչ (Սերբիա)/ Կատերժին Սինյակովա (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում