21:47  ,  9 սեպտեմբերի, 2014

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլը, բայց լքեց պայքարը: 8-րդ խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը տանը 2:1 հաշվով առավելության հասավ բելառուսների նկատմամբ:

Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ 61-րդ րոպեին Երեւանի «Ուլիսի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը բացեց հաշիվը: Դաշտի տերերի ուրախությունը երկար չտեւեց, քանի որ 10 րոպե անց բելառուս Անտոն Սարոկան հավասարեցրեց հաշիվը: Հայաստանի թիմի հաղթական գոլը վերջին րոպեին խփեց Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը, ով դուրս էր եկել փոխարինման:

10-րդ խմբում 22 միավորով վստահ հաղթանակ տարան ֆրանսիացիները: Իսլանդիան 16 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ Հայաստանի եւ Ղազախստանի երիտասարդական հավաքականները 9-ական միավորով բաժանեցին 3-4-րդ տեղերը: Հետնապահ բելառուսները հավաքեցին 3 միավոր:

Եվրոպայի երիտասարդական առաջնություն, ընտրական փուլ, 10-րդ խումբ, 8-րդ տուր

Հայաստան – Բելառուս՝ 2:1

Աղվան Պապիկյան, 61, Դավիթ Հակոբյան, 90 – Անտոն Սարոկա, 71

Հայաստան. Արսեն Բեգլարյան («Ուլիս»), Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Արամ Շախնազարյան («Բանանց»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Կարեն Մուրադյան («Շիրակ»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ», Գոռ Մալաքյան, 57), Տիգրան Բարսեղյան («Միկա», Դավիթ Հակոբյան, 62), Աղվան Պապիկյան («Ուլիս»), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Նաիրի Մինասյան, 79), Արթուր Միրանյան («Վարդար»):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով