15:55  ,  6 սեպտեմբերի, 2014

Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթանակով

Թենիսի Տաշքենդի մրցաշարի որակավորման փուլում հաղթանակով է մեկնարկել ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը: Նա 1 ժամ 51 րոպեում հաղթել է Մարտա Սիրոտկինային, որը նույնպես ներկայացնում է Ռուսաստանը: 20-ամյա Մարգարիտա Գասպարյանն առավելության է հասել 7:6 (7:1), 6:4 հաշվով: Նրա հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Ռիսա Օզակի - հնդիկ Անկտիտա Ռաինա դիմակայության հաղթողը:

Մարգարիտա Գասպարյանը WТА դասակարգման աղյուսակում 224-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով