14:56  ,  6 սեպտեմբերի, 2014

Բուդապեշտը ցանկանում է անցկացնել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերը

Հունգարիան դիտարկում է 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար Բուդապեշտի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, հաղորդում է itar-tass-ը: 2010թ. մայիսից Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է բազմաթիվ մարզական կառույցների շինարարություն: Այդ ծրագիրը շարունակվելու է: Քաղաքն ունի միջազգային խոշոր մրցումների անցկացման մեծ փորձ:

Բուդապեշտը հինգ անգամ անհաջող պայքարել է օլիմպիական մայրաքաղաքի կարգավիճակի համար: Վերջին անգամ քաղաքը պարտվել է 1960 թվականին Հռոմին:

2024թ. Խաղերի անցկացման ցանկություն են հայտնել նաեւ Վաշինգտոնը, Լոս Անջելեսը, Բոստոնը, Սան Ֆրանցիսկոն, Բեռլինը, Համբուրգը, Փարիզը, Ստամբուլը եւ Հռոմը: Ընտրությունը տեղի կունենա 2017 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում