14:36  ,  6 սեպտեմբերի, 2014

People. Խամես Ռոդրիգեսը՝ տարվա ամենասեքսուալ մարզիկ

Կոլումբիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը People ամսագրի վարկածով, ճանաչվել է տարվա ամենասեքսուալ մարզիկ: Ռոդրիգեսի լուսանկարը ամսագրի հերթական համարի շապիկին է: Ներկայացվում է նաեւ հարցազրույց ֆուտբոլիստի մոր եւ կնոջ հետ:

Հիշեցնենք, որ Ռոդրիգեսն աշխարհի առաջնությունում լավագույն ռմբարկուի կոչումը նվաճելուց հետո «Մոնակոյից» տեղափոխվեց «Ռեալ»:

Ռոդրիգեսի կինը Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի կրտսեր քույր Դանիելան է: Նա եղել է պրոֆեսիոնալ վոլեյբոլիստուհի: Ամուսնանալուց հետո ավարտել է կարիերան: 

View image on Twitter

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում