14:36 6 սեպտեմբերի, 2014Կոլումբիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խամես Ռոդրիգեսը People ամսագրի վարկածով, ճանաչվել է տարվա ամենասեքսուալ մարզիկ: Ռոդրիգեսի լուսանկարը ամսագրի հերթական համարի շապիկին է: Ներկայացվում է նաեւ հարցազրույց ֆուտբոլիստի մոր եւ կնոջ հետ:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսն աշխարհի առաջնությունում լավագույն ռմբարկուի կոչումը նվաճելուց հետո «Մոնակոյից» տեղափոխվեց «Ռեալ»:
Ռոդրիգեսի կինը Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի կրտսեր քույր Դանիելան է: Նա եղել է պրոֆեսիոնալ վոլեյբոլիստուհի: Ամուսնանալուց հետո ավարտել է կարիերան:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.