NBA-ի քառորդ եզրափակիչում «Օկլահոման» սեփական խաղադաշտում 106:90 հաշվով հաղթեց «Լեյքերսին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Լեյքերսի» առաջատար Կոբի Բրայանտն էր՝ 42 միավոր: «Օկլահոմայի» պաշտպան Ռասել Ուեստբրյուկը վաստակեց 28 միավոր:
Կիեաեզրափակիչում «Օկլահոմայի» մրցակիցը կլինի «Սան Անտոնիոն», որը պայքարից դուրս է թողել «Կլիպերսին»:
NBA. 1/4 եզրափակիչ
«Բոստոն» – «Ֆիլադելֆիա» - 101:85 (23:27, 24:23, 28:16, 26:19)
Շարքի հաշիվը՝ 3:2
«Օկլահոմա Սիթի» – «Լոս Անջելես Լեյքերս» - 106:90 (26:21, 28:30, 29:26, 23:13)
Շարքի հաշիվը՝ 4:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում