Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է եւս 2 տրանսֆերների մասին: Անգլիայի 20-ակի չեմպիոնը մեկ տարով վարձակալել է «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին, իսկ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:
Նախնական տվյալների համաձայն՝ 23-ամյա Ուելբեկին գնելու համար լոնդոնցիները կվճարեն 16 միլիոն եվրո: Մանչեսթերցիները 28-ամյա Ֆալկաոյի վարձակալության համար կվճարեն 6 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ հաղորդվոմ էր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Ֆալկաոն կստանա շաբաթական 346 ֆունտ աշխատավարձ՝ դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այժմ անգլիական ակումբում ամենաշատը ստանում են անգլիացի Ուեյն Ռունին (շաբաթական 300 հազար ֆունտ), արգենտինացի Անխել Դի Մարիան (280) եւ հոլանդացի Ռոբին վան Պերսին (250):
Վարձակալության պայմանագրի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն կունենա գնել կոլումբացու տրանսֆերային իրավունքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում