Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տարավ առաջին հաղթանակը: Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ: Հյուրերի կազմում աչքի ընկան Մարկո Ռոյսը, Սոկրատիսը եւ Ռամոսը: Երեք գնդակ բաց թողնելուց հետո դաշտի տերերը կրճատեցին տարբերությունը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեցին նաեւ երկրորդ գնդակը: Սակայն փրկել խաղը չկարողացան:
«Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն ակտիվ անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 89-րդ րոպեին «Աուգսբուրգի» տուգանային հրապարակում գցեցին Հենրիխ Մխիթարյանին, սակայն մրցավարը 11 մետրանոց չնշանակեց:
«Բորուսիան» ունի 3 միավոր:
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 2:3
Ռաուլ Բոբադիլյա, 83, Թիմ Մատավժ, 90 - Մարկո Ռոյս, 12, Սոկրատիս Պապաստատոպուլոս, 15, Ադրիան Ռամոս, 79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում