16:45  ,  21 մայիսի, 2012

Նադալը՝ Հռոմի մրցաշարի 6-ակի հաղթող

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 6-րդ անգամ դարձավ Հռոմի ATP շարքի մրցաշարի հաղթող:

Եզրափակիչոում իսպանացին պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչին:

Երկու ժամ 21 րոպե տեւած մրցախաղում Նադալը հաղթեց 7:5, 6:3 հաշվով:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է երեք միլիոն դոլար:


Հռոմ. եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 3) - 5:7, 3:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում