Ազատ ոճի ըմբիշ Սարգիս Հովսեփյանը դարձավ Չինաստանի Նանջինգ քաղաքում ավարտին մոտեցող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
76 կգ քաշայինների պայքարում Հովսեփյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ոչ մի շանս չտվեց կոլումբացի Կարլոս Արտուրո Մենդեսին՝ երկրորդ մրցափուլում հաղթելով 10 միավոր առավելությամբ՝ 11:1:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը պարտվել էր ճապոնացի մրցակցին, սակայն հետագայում հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ հաղթել էր Կանադայի եւ Ամերիկյան Սամոայի ներկայացուցիչներին:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանը:
Այսպիսով, Հայաստանը Նանջինգ-2014-ում նվաճեց 7 մեդալ՝ 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի