Հայաստանը ներկայացնող Վաղինակ Մաթեւոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում ավարտին մոտեցող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
54 կգ քաշային կարգում Մաթեւոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց եմենցի Էբրահիմ Ալ Շեբահի հետ՝ տանելով ժամանակից շուտ հաղթանակ: Արդեն առաջին մրցափուլում Վաղինակը ստացավ 10 միավորի առավելություն՝ 10:0: Ավելի վաղ հայ ըմբիշը հաղթել էր ռուս, նորզելանդացի եւ վենեսուելացի մարզիկների, սակայն պարտվել էր Ղազախստանի ներկայացուցչին՝ զրկվելով ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Սա Հայաստանի 6-րդ մեդալն էր Նանջինգ-2014-ում: Ավելի վաղ հայ մարզիկները նվաճել էին 2-ական ոսկե եւ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի