14:06 27 օգոստոսի, 2014Ազատ ոճի ըմբիշ Սարգիս Հովսեփյանը դարձավ Չինաստանի Նանջինգ քաղաքում ավարտին մոտեցող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
76 կգ քաշայինների պայքարում Հովսեփյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ոչ մի շանս չտվեց կոլումբացի Կարլոս Արտուրո Մենդեսին՝ երկրորդ մրցափուլում հաղթելով 10 միավոր առավելությամբ՝ 11:1:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը պարտվել էր ճապոնացի մրցակցին, սակայն հետագայում հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ հաղթել էր Կանադայի եւ Ամերիկյան Սամոայի ներկայացուցիչներին:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանը:
Այսպիսով, Հայաստանը Նանջինգ-2014-ում նվաճեց 7 մեդալ՝ 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե:
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.