20:10  ,  26 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Բենատիան՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է Հռոմի «Ռոմայի» մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիայի տրանսֆերի մասին:

Մարոկկոյի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 26-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բենատիային փոխարինող է դիտարկում իսպանացի Խավի Մարտինեսին, ով վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7 ամիս:

Բենատիան 2013-ին իտալական «Ուդինեզեից» էր տեղափոխվել «Ռոմա», որի կազմում անցկացրած 55 խաղերում խփել է 5 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում