10:40 25 օգոստոսի, 2014Բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը մեդալ չնվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
48-51 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:2 հաշվով պարտվեց թուրք Ներիման Իստրիկին:
Հիշեցնենք, որ առաջին մենամարտում Անուշ Գրիգորյանը հաղթել էր ղազախ Ալուա Բալկիբեկովային, իսկ կիսաեզրափակիչում պարտվել էր չինուհի Չանգ Յուանին:
Նանջինգ-2014-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը 81 կգ քաշայինների պայքարում բրիտանացի Վիդալ Ռիլեյի հետ կմենամարտի բրոնզե մեդալի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.