18:58  ,  19 օգոստոսի, 2014

Արշակ Կորյանը հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Պիսարեւը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը Դանիայի (սեպտեմբերի 3) եւ Անդորրայի (սեպտեմբերի 9) դեմ Եվրո-2015-ի ընտրական խաղերի համար։

34 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում է նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը: Թիմի վերջնական կազմը կրապարակվի առաջիկայում, տեղեկացնում է ՌՄՖ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում