Նանջինգ-2014. Վիգեն Խաչատրյանը չհաղթահարեց որակավորման փուլը

20:03   17 օգոստոսի, 2014

Հայաստանը ներկայացնող Վիգեն Խաչատրյանը չհաղթահարեց Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզություն բազմամարտի որակավորման փուլի արգելքը:

Խաչատրյանը մասնակցեց 6 վարժություններից միայն չորսին՝ դուրս մնալով հետագա պայքարից: Ազատ վարժությունում նա գրանցել է երրորդ արդյունքը, օղակների վրա՝ չորրորդ, նժույգաթափում՝ 17-րդ, իսկ հենացատկում բաժանել է 2-3-րդ տեղերը: Մյուս 2 վարժությունները Վիգենը բաց է թողել մեջքի ցավի պատճառով: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին 18 մարզիկներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից օգոստոսի 17-ին պայքարի մեջ էր մտել նաեւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը, ով 66 կգ քաշայինների պայքարում գրավել էր 7-րդ տեղը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.