17:28  ,  14 օգոստոսի, 2014

Չինաստանն առաջին անգամ դարձավ Օլիմպիադայի չեմպիոն

Չինաստանի հավաքականը դարձավ Նորվեգիայում ավարտվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն։

Չինացիները վերջին՝ 11-րդ տուրում 3։1 հաշվով հաղթեցին լեհերին՝ վաստակելով 19 միավոր։ Նրանք անհասանելի դարձան մյուս մրցակիցների համար։ Սա ասիացիների առաջին չեմպիոնությունն էր Օլիմպիադաներում։

16 միավոր ունեցող հունգարացիները ոչ ոքի են խաղում ուկրաինացիների հետ։ Վերջին պարտիայից առաջ հաշիվը 1.5։1.5 է։

Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ ուներ 14 միավոր եւ 2։1 հաշվով հաղթում է չեխերին։ Գաբրիել Սարգսյանը սեւերով մրցում է Վլադիմիր Լազնիչկայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով