13:16  ,  19 մայիսի, 2012

Լոնդոնում մեկնարկել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Բրիտանական British Airways ավիաընկերության հատուկ չվերթով մայիսի 18-ին օլիմպիական կրակը տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության ռազմածովային ուժերի ավիացիոն բազա, հաղորդում է BBC-ն:

Օլիմպիական ջահին ուղեկցում էին արքայադուստր Աննան եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեհեմը,

Մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում մեկնարկել է 9 օր առաջ Հունաստանում բոցավառված օլիմպիական կրակի փոխանցումավազքը, որ սկսել է Օլիմպիական խաղերի եռակի հաղթող Բեն Էյնսլին: 70 օրվա ընթացքում կրակը կանցնի 13 հազար կմ: Փոխանցումավազքին կմասնակցի 8 հազար մարդ:  

Օլիմպիական կրակը կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով