13:29  ,  12 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստանի թիմերի կազմերը՝ նախավերջին տուրում

Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում:

Հայաստանի հավաքականի մրցակիցն է Վիետնամը, իսկ կանանց թիմը կհանդիպի խորվաթների հետ: Հայաստանի թիմերը սպիտակներով հանդես կգան երկրորդ եւ չորրորդ խաղատախտակների վրա: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Օլիմպիադա-2014. 10-րդ տուր

Վիետնամ - Հայաստան

Քուանգ Լիեմ Լե (2710) - Լեւոն Արոնյան (2805)

Գաբրիել Սարգսյան (2686) - Նգոկ Տրուոնգ Սոն Նգույեն (2634)

Դակ Հո Նգույեն (2501) - Սերգեյ Մովսեսյան (2672)

Վլադիմիր Հակոբյան (2655) - Հույն Մին Հույ Նգույեն (2507)

Կանայք

Խորվաթիա - Հայաստան

Վալենտինա Գոլուբենկո (2269) - Էլինա Դանիելյան (2490)

Լիլիթ Մկրտչյան (2453) - Բորկա Ֆրանցիսկովիչ (2318)

Զրինկա Դեուր Սարիչ (2113) - Լիլիթ Գալոյան (2275)

Մարիա Կուրսովա (2313)  - Իվոնա Պուրգար (2102)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով